OnePlus 8 Pro-ն միանգամից 13 ռեկորդ է սահմանել

OnePlus-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Պիտ Լաուն իր թվիթերյան միկրոբլոգում մի գրառում է կատարել, համաձայն որի OnePlus 8 Pro-ն միանգամից 13 ռեկորդ է սահմանել:

Իր գրառմամբ նա արձագանքել էր DisplayMate-ի մասնագետների հայտարարությանը: Երեկ նրանք OnePlus 8 Pro-ի էկրանին տվել էին ամենաբարձր գնահատականը՝ այն անվանելով լավագույն էկրանը շուկայում առկա բոլոր սմարթֆոնների մեջ:

Ցավոք սրտի OnePlus-ի ղեկավարությունը դեռ չի կիսվում մանրամասներով ու գաջեթի երկրապագուները ստիպված են բավարարվել միայն դատողություններով: Մենկաբանություններում երկրպագուները հույս են հայտնում, որ այդ 13 ռեկորդները վերաբերում են ոչ միայն էկրանին, այլև ամբողջ սմարթֆոնին:

Համաձայն նախնական տեղեկատվության, OnePlus 8 Pro-ն համալրված է 6.65 դյույմ էկրանով՝ 120 գՀց հաճախականությամբ: Պրոցեսորը՝ Snapdragon 865:

Նոր առաջնակարգ սմարթֆոնների՝ OnePlus 8-ի և OnePlus 8 Pro-ի պաշտոնական անոնսը կլինի աապրիլի 14-ին: