Հայտնի հաղորդավարուհի Օփրան և Apple–ը կհամագործակցեն

LONDON, ENGLAND - MARCH 13: Oprah Winfrey attends the European Premiere of 'A Wrinkle In Time' at BFI IMAX on March 13, 2018 in London, England. (Photo by John Phillips/John Phillips/Getty Images)

Apple ընկերությունը հայտարարել է, որ շուտով նոր համագործակցություն կսկսի աշխարհահռչակ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ:

Ընկերությունը և Օփրան բազմամյա պայմանագիր են կնքել և պատրաստվում են միասին մի քանի ծրագիր ստեղծել: Ընկերությունը չի մանրամասնել, թե ինչ դեր է ստանձնելու  Օփրան, բայց հաղորդաշարերը լինելու են օրիգինալ։

Հիշեցնենք, որ այժմ սառը պատերազմ է Apple-ի, Amazon-ի և Netflix-ի միջև: Ավելի վաղ Netflix-ը հայտարարել էր, որ մի քանի տարվա պայմանագիր է կնքել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա ընտանիքի հետ: Apple-ը բացի Օփրայից պայմանագրեր է կնքել նաև Սթիվեն Սպիլբերգի և Ռիզ Ուիզերսպունի հետ: