Panasonic-ի ռոբոտ-կոստյումները կթեթևացնեն Ձեր հոգսը

Panasonic ընկերությունը տեսահոլովակ է հրարապակել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են սեփական արտադրության հագուստ-ռոբոտները դառնում աշխատավորների օգնականները՝ թեթևացնելով նրանց հոգսը: Օգնական կոստյումը և Ninja-ն հրում են մեջքը և ոտքերը՝ օգնելով  բարձրացնել ծանր արկղերը կամ սար բարձրանալ: Այն հիմնականում կիրառելի է շինարարության ոլորտում:

Սարքն ավելի շատ նախատեսված է կորցրած շարժունակությունը վերականգնելու համար։ Ինքնավստահությունը բարձրացնող ռոբոտը օգնում է վեր կենալ անկողնուց կամ այլ առաջադրանքներ կատարել։

Սակայն այս սարքերը դեռևս շատ թանկ արժեն և ունեն որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ այն, որ աշխատում են ութ ժամ: Սակայն փաստն այն է, որ որոշակի ժամանակ անց, հագուստ-օգնականները մեծ պահանջարկ կվայելեն և ժողովրդականություն կվայելեն շնորհիվ իրենց՝ մարդկանց հոգսը թեթևացնելու հատկության:

https://youtu.be/zGmymin7d0o

Աղբյուրը՝ Panasonic (YouTube), BusinessWire