Պապուա Նոր Գվինեայի իշխանությունները նախատեսում են արգելափակել Facebook-ը

Պապուա Նոր Գվինեայի իշխանությունները նախատեսում են երկրում մեկ ամսով արգելափակել Facebook սոցիալական ցանցը երկրի ամբողջ տարածքում: Սա, ըստ կապի նախարար Սեմ Բեզիլի, անհրաժեշտ է, որպեսզի հասկանան, թե ինչպես են երկրի բնակիչները օգտագործում սոցիալական ցանցը։

«Սա մեզ հնարավորություն կտա հավաքել տվյալներ, դրանց հիման վրա վերլուծություններ կատարել ու գտնել այն թաքնված օգտատերերին, ովքեր պոռնոգրաֆիան են ներբեռնում, կեղծ լուրեր են տարածում և այլն», — ասել է նա:

Բեզիլը նաև նշել է, որ Պապուա Նոր Գվինեան մտադիր է նաև սեփական սոցցանց ստեղծել,  որտեղ հնարավոր չի լինի կեղծ էջեր բացել և այն ավելի հարմար կլինի շփումների համար, քան Facebook-ը:

Թե երբ են իշխանությունները մտադիր Facebook-ը ժամանակավորապես արգելափակել, չի հաղորդվում: