50 մլն դրամի ներդրում՝ Փարաքարում ՏՏ կենտրոնի ստեղծման համար

Արմավիրի մարզի Փարաքար համայնքին պետական գույք կնվիրաբերվի՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով: Համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում:

Կենտրոնին կհատկացվի 968 քմ մակերեսով նախկին դպրոցի շենքը, 87 քմ մակերոսով կաթսայատունը, 20 քմ՝ պահեստը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,43 հա մակերեսով հողամասը:

Նշվում է, որ համայնքը պարտավորվում է 3 ում իրականացնել 50 մլն դրամի ներդրում՝ հետևյալ համամասնությամբ 2018-ին՝ 25 մլն դրամ, 2019-ին՝ 15 մլն, իսկ 2020-ին՝ 10 մլն դրամ: Նախատեսվում է ստեղծել մոտ 50 նոր աշխատատեղ: