Passparto. Հայ–իսրայելական ստարտափ

Passparto-ն  դիզայներների համար նախատեսված հարթակ է, որը թույլ է տալիս առցանց տարածության մեջ, առանց աշխարհագրական դիրքի խոչընդոտների, լուծել գրաֆիկական դիզայնի հետ կապված խնդիրները։ Ittrend.am–ը զրուցել է համահեղինակ Դավիթ Հակոբյանի հետ` պարզելու, թե ինչ հնարավորություններ է ընձեռում  Passparto–ն։

 

 

–Ի՞նչ հնարավորություն է ընձեռում կայքը:

-Passparto-ի միջոցով կարող եք գտնել ձեր ցանկացած դիզայնը և արագ ստանալ այն ձեր նախընտրած դիզայներից` ընտրելով նրա աշխատանքների պայմանները։ Passparto-ում հատուկ համակարգեր կան, որը օգնում է հաճախորդին  ավելի լավ բացատրել իր ցանկությունները դիզայներին և մաքսիմալ պարզ նկարագել, թե ինչ է իրեն անհրաժեշտ։

 –Իսկ լեզվական խոչընդոտները, չեն խանգարո՞ւմ:

-Կարող եք հայերենով նամակ գրել և ձեր ընտրած դիզայները  նամակը կստանա  իր մայրենի լեզվով։ Օրինակ` եթե դուք գրեք չինացի դիզայների, նա նամակը կստանա չինարենով և, պատասխանելով չինարեն, այստեղ դուք կստանաք  հայերեն։ Ունի նաև witheboard համակարգ, ինչի շնորհիվ կարելի է փոխանցում անել համակարգում և անհրաժեշտ չլինի  ֆայլ ներբեռնել և նոր ինչ-որ փոփոխություններ կատարել։

–Ե՞րբ է սկսել իր գործնեությունը Passparto–ն:

–2017–ին Հայաստանում Digitec-ին մասնակցելուց հետո, մենք նոյեմբերի 6–ին մանակցեցինք նաև Պորտուգալիայի Web summit–ին, որտեղ և տրվեց  հարթակի գործունեության  պաշտոնական մեկնարկը։

–Ինչքա՞ն ժամանակ եք ծախսել կայքը ստեղծելու համար։

–Գաղափարն իրականացնելու և բիզնես ծրագիրը մշակելու համար պահանջվել է 1 տարի։ Նախագծի վրա, ամբողջ աշխարհում,  աշխատում է առնվազն 50–ից ավել մասնագետ՝ մարկետոլոգներ, դիզայներներ, ծրագրավորողներ։ Հայաստանում, հիմնականում ծրագրավորողների թիմն է աշխատում։  Երկրորդ գլխավոր գրասենյակը Իսրայելի մայրաքաղաքում՝ Թել Ավիվում է։

 -Ի՞նչ նորույթներ են ներդրվել կայքում վերջին ամիսներին։

–Նախ մեր թիմն է մեծացել, շուտով` ապրիլին, հասնելի կլինի մոբայլ հավելվածը, որը դեռ թեստավորման փուլում է։ Նախատեսված է IOS  և Android հարթակների համար։ Մոտ 80 %–ով փոփոխել ենք կայքի դիզայնը, պատրաստվում ենք այն ներկայացնել ԱՄՆ–ում։ Նաև ներդրել ենք զրուցարանի(chat) անվտանգության համակարգը` բացի պատվիրատուից և դիզայներից երրորդ անձին այն հասանելի չի լինի։

Սյուզան Թոսունյան