Պերուում գիտնականներն անօդաչու թռչող սարք են ուղարկել ակտիվ հրաբխի մոտ (տեսանյութ)

Պերուում գիտնականներն անօդաչու թռչող սարք են ուղարկել երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկի՝ Սաբանկայայի մոտ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ TCH հեռուստաընկերությանը հղումով:

«Սարքն ունակ է ոչ միայն տեսագրելու, այլ նաև հետազոտելու, թե կոնկրետ ինչ գազեր և մասնիկներ են արտանետվում հրաբխից», – ասվում է հաղորդման մեջ:

Նշվում է, որ Սաբանկայա հրաբխի բարձրությունը գրեթե 6000 մետր է, լանջերին ապրում է մոտ 8000 մարդ: Նրանց բոլորին վտանգ է սպառնում, քանի որ հրաբուխը վերջին ամիսներին ակտիվացել է