3D տպիչով պատրաստվել է առաջին նոութբուքը (տեսանյութ)

20141007084825-pi-top-green-topIndiegogo կայքում ներկայացվել է Pi-Top առաջին նոութբուքը, որը հնարավոր է պատրաստել եռաչափ տպիչի միջոցով։ Նորույթը պահանջվող 80 հազար դոլարի փոխարեն հավաքել է արդեն 140 հազար դոլար։

Նոութբուքը հավաքելու համար պետք է տպել համակարգչի կորպուսը, էկրանը և այլ մասեր, ինչպես նաև պրոցեսոր ծառայող Raspberry Pi փոքրիկ համակարգիչը։

Սպասվում է, որ Pi-Top-ը վաճառքի դուրս կգա 2015 թվականի մայիսին։ Նշենք, որ այս ճանապարհով պատրաստված նոութբուքները շատ ավելի մատչելի կլինեն, քան պատրաստի վաճառվողները։

Աղբյուրը՝ Indiegogo