PicsArt-ը ճանաչվել է 2015-ի լավագույն հավելվածներից մեկը

PicsArt հավելվածը, որը նախատեսված է նկարներ խմբագրելու ու ստեղծագործելու համար, ճանաչվել է 2015-ի լավագույն հավելվածներից մեկը ԱՄՆ-ում, Կանադայում ու Հնդկաստանում:

12304285_10206647508439517_2263795597386158082_o

Ընկերության գործառնությունների գծով տնօրեն (COO) Արտավազդ Մեհրաբյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ հավելվածի բեռնումների քանակն այս պահին դրությամբ 250 միլիոն է` Android և iOS տարբերակները միասին:

Հիշեցնենք, որ 2015-ի հունիսին ֆոտոխմբագրող հավելվածը 15 մլն դոլարի ներդրում ստացավ Insight Venture Partners-ի կողմից, իսկ փետրվարին հավելվածում $10 մլն դոլարի չափով ներդրում կատարեց Sequoia Capital վենչուրային հիմնադրամը։