PicsArt-ի բեռնումների թիվը հասել է 400 միլիոնի

PicsArt-ի ներբեռնումների թիվը հասել է 400 միլիոնի: Այն օգտատերերին հնարավորություն է տալիս խմբագրել լուսանկարներ, տեսահոլովակներ և հանդիսանում է առաջին photo editor հավելվածը, որը թույլ է տալիս կիսվել սեփական ստեղծագործություններով և շփվել հավելվածի այլ օգտատերերի հետ։

Նշենք, որ PicsArt-ը բազմիցս ստացել է միլիոնավոր դոլարների ներդրումներ, ինչպես նաև ըմդգրկվել  է տարվա լավագույն բջջային հավելվածների վարկանիշերում։ Այն ունի ավելի քան 80 միլիոն օգտատեր։ Հավելվածն աշխատում է iOS, Android և Windows օպերացիոն համակարգերում, հասանելի է 20 լեզուներով և արտադրված է Հայաստանում: