PicsArt-ում արդեն հասանելի է Սիրուշոյի սթիքերների փաթեթը

PicsArt-ն ու Սիրուշոն համատեղ համագործակցությամբ ստեղծել են սթիքերների և շրջանակաների փաթեթներ: Անվանական Sirusho Style սթիքերները և Armat Frames շրջանակները ոգեշնչված են երգչուհու ամենահիշվող կերպարներից և հայկական տարազի նախշերից: Դրանք հնարավոր կլինի կիրառել ցանկացած նկարի վրա:

Նոր սթիքերներն ու շրջանակները հասանելի են  iOS Android, Windows համակարգերի բոլոր օգտատերերին:

https://www.facebook.com/sirushomusic/videos/1313143172098769/

Նշենք, որ վերջերս PicsArt ընկերությունը գործարկեց նոր ֆունկցիա, որի միջոցով օգտատերերը կարող են պատրաստել և ազատ տարածել սեփական սթիքերները:

Սթիքեր պատրաստելիս` օգտատերերը կարող են օգտվել PicsArt-ի 6 միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit նկարներից: PicsArt-ի free-to-edit լուսանակարների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը:

Ավելի քան 3000 գործիքներ ու հատուկ էֆեկտներ պարունակող PicsArt-ը  հասանելի է  20 լեզուներով գրեթե ամբողջ աշխարհում: Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: