Pinterest-ը գործարկել է «Գնել» կոճակ

Ճանաչված սոցիալական հարթակ Pinterest-ը գործարկել է «գնել» կոճակը iPhone և iPad հավելվածների համար: Նոր ֆունկցիան հնարավորություն կտա գնել ապրանքներ անմիջապես Pinterest-ից՝ սեղմելով “Buy It” կոճակը և օգտագործելով  Apple Pay կամ պարզապես կրեդիտ քարտ:

Գնելու հնարավորությամբ Pin-ները շուտով հասանելի կլինեն նաև Android հավելվածների համար:

Pinterest-ի հեղինակների խոսքով, սոցցանցի օգտագործողների 93%-ը պոտենցիալ գնորդ է, քանի որ վերջիններս օգտագործում են հարթակը՝ պլանավորելու հետագա շոփինգը:

Նոր հնարավորության մասին ԱՄՆ օգտագործողները կտեղեկանան էլ.փոստով: Բացի դրանից կլինի “Shop our Picks” բաժին, ուր կարելի է տեսնել վերջին գնված ապրանքները:

Աղբյուրը՝ cnet.com