Google-ը կհրաժարկվի Project Ara-ից ու կթողարկի Pixel հեռախոսներ

Google-ը հոկտեմբերի 4-ին կներկայացնի նոր հեռախոսներ` այս անգամ Pixel ապրանքանիշի ներքո, Chromecast հեռուստատեսային սարքի 4K տարբերակն ու նոր սերնդի Daydream VR-ակնոց: Հաղորդում է Android Police-ը:

Բացի այդ` ընկերությունը պետք է հաղորդի Google Home խելացի սարքի գինն ու տեխնիկական տվյալները: Հիշեցնենք, որ այս սարքն ունի մի քանի միկրոֆոն ու կարողանում է որսալ ձայնային հրահանգները տան տարբեր անկյուններից: Ոչ պաշտոնական տվյալներով` նոր Chromecast-ը կկոչվի Chromecast Plus կամ Chromecast Ultra, իսկ նոր VR-ակնոցը` Daydream View:

Reuters-ի տվյալներով` նորից կասկածի տակ է հայտնվել Project Ara նախագիծը: Կառուցողական սմարթֆոնների թողարկումը սպասվում էր այս աշնանը, սակայն կարծես թե այս գործն ավարտին կհասցնեն այլ արտադրողներ:

Աղբյուրը` Android Police, Reuters