Մասկը Մարսի վրա կյանքի լավացման պայմաններ է առաջարկել

Վաղուց քննարկվում է Մարս մոլորակն ապրելու համար «հարմար դարձնելու» հարցը: Դեռ վերջերս ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում հայտնել էր, որ «Կարմիր մոլորակի» վրա պետք է մի քանի ատոմային պայթյուն իրականացնել՝ կլիմայական ռեակցիա առաջացնելու համար. միլիարդավոր խմ սառույցները կհալչեն, և այդտեղից դուրս կգան ածխաթթու գազի պաշարները:

Սակայն օրեր անց SpaceX ընկերության հիմնադիրն իր գրառումներից մեկում առաջարկել է ոչ թե պայթյուններ իրականացնել, այլ «տաքացնել» այն արևային անդրադարձիչներով հազարավոր արբանյակների օգնությամբ: Այդ ժամանակ, ըստ նրա, Մարսի կլիման առավել տաք կլինի, կհայտնվի ածխաթթու գազ:

Աղբյուրը՝ Tert.am