PlayStation 5-ը կստիպի վերապրոֆիլավորվել գրեթե բոլոր խաղային պլատֆորմներին

Nimble Giant Entertainment ստուդիայից Quantum League խաղի առաջատար դիզայներ Բալտազար Օգերը, GamingBolt-ին տված հարցազրույցի ժամանակ դրական է արտահայտվել PlayStation 5-ի հնարավորությունների մասին: Նա ընդգծել է հատկապես խաղային ապարատի գերարագ աշխատանքը: Այդպիսի աշխատանքն ապահովում է նոր կոշտ կրիչը:

Նա, շատ այլ մասնագետների նման հաստատեց, որ նման կրիչը զգալիորեն կկրճատի խաղերի ներբեռնման ժամանակը: Բայց դա չէ կարևորը, կարևորն այն է, որ նման կրիչով շարքը կարող է ամբողջ շուկայում, այսպես ասած, պարադիգմի շարժ առաջացնել: Այն կստիպի վերապրոֆիլավորվել գրեթե բոլոր խաղային սարքավորումներին:

Բալտազարն ընդգծեց, որ դեռ պարզ չէ՝ ինչքան արագ ու շուտ ծրագրավորողները կկարողանան օգտագործել այդ առավելությունն իրենց հետագա խաղերում: Նոր բազաներ են հարկավոր ծրագրավորողների համար, որպեսզի գրեն իրենց խաղերը, դրան էլ գումարած բազաներն էլ պետք է վերապրոֆիլավորվեն, որպեսզի 100%-ով կարողանան բացահայտել խաղային սարքի բոլոր հնարավորությունները: