Pokemon GO-ի կանոնները փոխվել են

Pokemon GO խաղում խստացրել են կանոնները այն օգտատերերի հանդեպ, ովքեր դիմում են տարբեր խարդախ մեթոդների, կողմնակի հավելվածներ ու բոտեր` ավելի տպավորիչ արդյունքների հասնելու համար: Այժմ նման օգտահաշիվները կարող են հավերժ արգելափակվել:

Արգելափակվելու դեպքում բոլոր ձեռքբերումները կզրոյանան, օգտագործողը ստիպված կլինի սկսել խաղը մեկ այլ անունից: Niantic-ը մեկնաբանում է կանոնների այս փոփոխությունը` բոլոր խաղացողների համար հավասար պայմաններ ապահովելու ձգտումով:

Արգելափակման պատճառ կարող է դառնալ գտնվելու վայրը կեղծելը, էմուլյատորներ օգտագործելը, խաղի սերվներներ ներխուժելն անօրինական ճանապարհներով:

Աղբյուրը` The Next Web

 

Կարդացեք նաև 

Որտեղից բեռնել վերջին օրերի մեգահիթ դարձած Pokemon GO խաղը