Չինաստանում արգելվել է Pokemon GO խաղը

Չինաստանում արգելք է դրվել Pokemon Go խաղի վրա՝ անվտանգության պահպանման նկատառումներով: Այն մեծ վտանգ է ներկայացնում քաղաքացիների անվտանգության համար: Խաղը մահվան, մարմնական վնասվածքների, բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ է դարձել, որն էլ հանգեցրել է նման որոշման:

Բացի այդ էլ, խաղը չի համապատասխանում «Աշխարհագրական տեղեկությունների անվտանգության» մասին սահմանված նորմերին: Չինական իշխանության մոտ մտահոգություն է առաջացել խաղի ընթացքում խաղացողների գտնվելու վայրի մասին տեղեկատվության փոխանցումը խաղը ստեղծած ընկերությանը: Ի դեպ, խաղն օգտագործում է Google Maps-ի կորդինատները, որն էլ արգելված է Չինաստանում: