Redmi-ն մատչելի և հզոր լիցքավորիչներ է ստեղծել

Redmi բրենդը, որը պատկանում է Xiaomi ընկերությանը, երկու նոր լիցքավորիչ է թսղարկել՝ Power Bank 10 000 և Power Bank 20 000.

Կրտսեր տարբերակը 150,5 × 73,6 × 15,1 մմ չափի է։ Այն թույլ է տալիս Redmi K20 սմարթֆոնը լիցքավորել մոտավորապես 1,75 անգամ, իսկ iPhone XS-ը՝ 2,3 անգամ։

Ավագ տարբերակի չափերն են՝ 154 × 73,6 × 27,3 մմ։ Այն Redmi K20-ը կլիցքավորի մոտ 3,5 անգամ, իսկ iPhone XS մոդելը՝ 4,8 անգամ։

Սարքի մեջ մտնում է երկու USB, որից կարելի է լիցքավորել նաև այլ սարքեր, ինչպես նաև մեկ microUSB և մեկ USB Type-C.
Չինաստանում Redmi Power Bank 10 000-ն արժի 59 յուան, իսկ Power Bank 20 000՝ 99։