Press.am. օրվա ամբողջ լրահոսը՝ մեկ վայրում

Ստեղծվել է նոր ավտոմատացված լրատվական ագրեգատոր կայք` Press.am, որը մի շարք հայկական լրատվամիջոցներից հավաքագրում է լուրերն ու ներկայացնում մեկ հարթակում: Այս RSS-ագրեգատորը լրատվական կայքերի RSS-ների միջոցով ստանում է լուրերը և կարճ տարբերակով ներկայացնում է դրանք կայքում` հղում անելով այդ լուրերին, որպեսզի մարդիկ կարողանան տվյալ լուրը ամբողջությամբ կարդալ սկզբնաղբյուր կայքում:

«Հայական լրատվական կայքերը շատացել են, մոտավորապես 100-ից ավել լրատվական կայք կա Հայաստանում, իսկ մարդկանց համար դժվար է ամեն անգամ առանձին այցելել նախընտրելի կայքերն ու հետևել նորություններին: Այժմ դրա կարիքը այլևս չի լինի, քանի որ հիմա գրեթե ամբողջ լրահոսը հավաքված է press.am-ում (միայն այն կայքերն են համակարգվում, որոնք ունեն RSS-հոսքեր` նախատեսված բաժինների համար)»,- ittrend.am-ի հետ զրույցում ասաց կայքի հիմնադիր Արթուր Ավանեսովը:

Կայքում լուրերը կարող եք կարդալ ինչպես առանձին բաժիններում` քաղաքականություն, հասարակություն, մշակույթ և այլն, այնպես էլ` ընդհանուր լրահոսում:

«Լրատվական կայքերում հրապարակված նյութն առնվազն 30 րոպեի ընթացում հայտնվում է նաև մեզ մոտ: Ի դեպ ամեն ինչը կատարվում է ավտոմատ ձևով` գումարած ֆեյսբուքում և թվիթերում 30 րոպեն մեկ տարբեր լեզուներով տարածվում են հնգական լուրեր, այսինքն՝ 30 րոպեում 15 լուր ենք հրապարակվում»,-հավելեց Ավանեսովը:

Հարթակի աղբյուր կայքերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: