Սեղմվող-զգայուն էկրանները կլինեն սմարթֆոնների հաջորդ նվաճումը

Այժմ կան մի քանի սմարթֆոններ, որոնք ունեն հպման ուժգնությունը զգացող էկրաններ, սակայն դրանց համար դեռևս ոչ ոք արժանի կիրառություն չի գտել, բացի խաղերն ու մենյուն կառավարելու լրացուցիչ հնարավորությունից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սմարթֆոններ արտադրող չինական մի քանի խոշոր ընկերություններ` Xiaomi-ն, Meizu-ն, Oppo-ն և Vivo-ն, պատրաստվում են իսկական հեղաշրջում սկսել այս ոլորտում: Վերջերս հայտարարվել էր, որ HTC-ի հաջորդ մոդելը կունենա այս ֆունկցիան, որը կաշխատի վերջին Android N ՕՀ-ով:

Ինչ վերաբերում է Apple-ին, ապա այս ընկերությունն արդեն իսկ հաստատել է այս ֆունկցիայի ավելացումն իր ՕՀ-ի մեջ: Իսկ Google-ը պատրաստվում է ավելացնել այս ֆունկցիան Android N-ի մեջ, որը կթողարկվի այս տարվա մայիսին, եթե դա տեղի ունենա, ապա բոլոր Android ՕՀ-ով աշխատող հեռախոսները թույլ կտան ունենալ զգայուն սեղմվող էկրաններ:

Աղբյուրը` Talkandroid