Facebook-ը կթողարկի Prisma հավելվածը` վիդեոներ խմբագրելու համար

Facebook-ը զարգացնում է իր սեփական բջջային ծրագիրը՝ մեդիակոնտենտի «գեղարվեստական» մշակման համար։ Prisma կոչվող ծրագիրը թույլ կտա կիրառել արտ-էֆեկտներ ինչպես նկարների, այնպես էլ LIVE վիդեոյի համար։ Այս մասին WSJD Live կոնֆերանսում հայտնել է սոցիալական ցանցի արտադրական գծով տնօրեն Քրիս Կոկսը։

Որպես օրինակ` ներկայացնենք երաժշտական տեսահոլովակ՝ վերամշակված Prisma-ով.

Ինքը Կոկսը համոզված է, որ մի քանի տարիների ընթացքում օգտագործողների 70%-ը կկիրառել այս հավելվածը: Այնուհանդերձ, նա չպարզաբանեց, թե արդյո՞ք ֆիլտրերը հասանելի կլինեն Facebook Live՝ ուղիղ հեռարձակման վիդեոծառայության համար։ Թե ինչ հարթակներում և երբ կթողարկվի ծրագիրը, նույնպես հայտնի չէ։

Աղբյուրը՝ Engadget