Ծրագրավորողների օր. նոր ավանդույթի սկիզբն արդեն իսկ տրված է (ֆոտոշարք)

Ս.թ. փետրվարի 6-ին «Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում սկիզբ դրվեց մի գեղեցիկ ավանդույթ՝ նշվեց Ծրագրավորողների օրը։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Պողոսյանը` նշելով, որ միջոցառումը շարունակական բնույթ է կրելու և յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը «Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով հայաստանի ՏՏ առաջատար ընկերությունների և կրթական հաստատությունների հետ, կազմակերպելու է տարաբնույթ միջացառումներ։ Շարունակելով ելույթը` նա ներկայացրեց կազմակերպության անցած ուղին` սկսած գաղափարի առաջացումից մինչև մեր օրերը։

Հասարակական կազմակերպության ծրագրավորման բաժնի ղեկավար Սուրեն Էդիլյանն իր ելույթի ընթացքում բավականին մեծածավալ և հետաքրքիր տեղեկատվեություն  ներկայացրեց նորագույն տեխնոլոգիաների և ծրագրավորման սկզբանվորման, զարգացման մերօրյա առկա ՏՏ գիգանտների գործուներության և նրանց ապագայի նկատմամբ ունեցած տեսլականի մասին։ Իր ելույթում Ս.Էդիլյանն անդրադարձավ նաև համաշխարհային ՏՏ ոլորտում մեծ ներդրում ունեցող ազգությամբ հայ Երվանդ Կողբետլյանցի կենսագրականին։

Ելույթների ընթացքում մասնակիցների միջև եղան բուռն քննարկումներ և հնչեցին հետաքրքիր կարծիքներ։ Ավագ սերնդի մասնագետները երիտասարդների հետ կիսվեցին իրենց՝ տարիների ընթացքում ձեռք բերած, փորձով և հմտություններով։

Միջոցառման ավարտին հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Մուրադյանը նորընտիր անդամներին հանձնեց առաջին անդամության քարտերը։