Prynt պատյանն ակնթարթորեն տպում է սմարթֆոնի լուսանկարները (տեսանյութ)

0e2d98d114916863eddf08601f17129a_largeKickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է շատ հետաքրքիր ու օգտակար մի պատյան, որը մշակել է նորաստեղծ Prynt ընկերությունը։ Այս սարքը հանդիսանում է պատյան ու միաժամանակ կոմպակտ տպիչ։ Համատեղելի է iOS/Android հեռախոսների հետ։ Նորույթն արդեն հավաքել է $618 հազար դոլար՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն, ու դրամահավաքի ավարտին կա դեռևս 26 օր։

Հատկանշական է այն, որ տպիչը ներկերի կարիք չունի, պատկերը ստացվում է քիմիական ռեակցիաների շնորհիվ։ Տպագրության առավելագույն թույլատրությունը կազմում է 313 × 339 կետ մեկ դյույմի վրա (620 × 1120 պիկսել)։ Տպագրական թուղթը կտրամադրի Prynt ընկերությունը։

225 գրամ քաշ ունեցող պատյանը կարող է տեղավորել 10 հատ թուղթ, որը տրամադրվում է սարքը գնելիս։ Իսկ հավելյալ 50 թուղթ ձեռք բերելը կարժենա $25։ Պատյան-տպիչը սնվում է մարտկոցից, որի մեկ լիցքը բավարար է 20 լուսանկար տպելու համար։

Prynt-ը կարելի է ձեռք բերել՝ Kickstarter-ում նվիրաբերելով $99։ Առաքումը նախատեսվում է սկսել 2015-ի հոկտեմբերին։

Աղբյուրը՝ Kickstarter