Տղան ինքնասպանություն է գործել էժան սմարթֆոնի պատճառով

Հնդկաստանի Մումբայ քաղաքի 18-ամյա բնակիչը ինքնապսանություն է գործել այն բանից հետո, երբ ծնողները հրաժարվել են PUGB խաղալու համար  նրան թանկարժեք սմարթֆոն գնել։

PUBG  խաղը Հնդկաստանում շատ տարածված է հատկապես դրա մոբայլ տարբերակը։ Խաղի համար պատանիները դիմում են անգամ ծայրահեղ քայլերի։

Այս պահին ոստիկանությունը դեռ հետաքննություն է իրականացնում։ Նախնական տվյալներով տղան ծնողներին հորդորել է գնել մոտ 500 դոլար արժողությամբ սմարթֆոն, իսկ ծնողները գնել են 280 դոլար արժողությամբ գաջեթ։