«Խելացի» նավը պատրաստ է նավարկության (նկարներ, տեսանյութ)

Quantum of the Seas
Quantum of the Seas
Quantum of the Seas

Quantum of the Seas զբոսանավը, որը հագեցած է որը գերհագեցած է նորագույն տեխնոլոգիական լուծումներով, արդեն պատրաստ է դուրս գալ նավարկության։ «Խելացի» նավը այժմ գտնվում է անգլիական Սաուտհեմպտոն նավահանգստում, որտեղից մեկնելու է Նյու Յորք։

Նավը կառուցել է գերմանական մի ընկերություն, որը համալրվել է զբոսանավը տեխնիկայի նորագույն լուծումներով։ Զբոսանավի երկարությունը 347,1 մետր է, իսկ լայնությունը՝ 49,5 մետր։ Լայներն ունի 18 տախտակամած և կարող է տեղափոխել 4900 մարդու։

Նավի վրա կա 373 նավախցիկ, որոնք ունեն վիրտուալ պատշամբներ՝ հսկայական 80 դյույմանոց էկրաններ։ Նավի վրա կան բազմաթիվ ատրակցիոններ, այդ թվում՝ սերֆինգի և ազատ անկման սիմուլյատորներ, ռոբոտ-բարմեններ, տարբեր կարուսելներ, լողավազաններ, մարզասրահներ, կազինոներ, ռեստորաններ, խանութներ և այլն։

Աղբյուրը՝ http://www.dailymail.co.uk/