Quicket․ ավիատոմսերի գնման արագ և հարմարավետ հավելված

Snimok-ekrana-2014-10-28-v-13.49.20-630x338Quicket-ը iOS ու Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելված է, որը թույլ է տալիս արագ ու հարմար գնել ավիատոմսեր։ Հավելվածը թույլ է տալիս ձեռք բերել տոմսեր թռիչքից նույնիսկ 3-4 ժամ առաջ, մանրամասն տեղեկատվություն ստանալ չվերթի մասին, ինչպես նաև ձեռքի տակ ունենալ ցանկացած օդակայանի քարտեզը՝ տերմինալներն արագ գտնելու համար։

Տոմսը գտնելու համար անհրաժեշտ է մուտքագրել օդակայանի անունը, որից պատրաստվում եք մեկնել, ժամանման քաղաքն ու ամսաթիվը։ Quicket-ը կփնտրի բոլոր հարմար չվերթները՝ ներկայացնելեվ դրանք ըստ գնի աճման՝ ամենաէժաններից մինչև ամենաթանկերը։ Հավելվածը կտեղեկացնի նաև չվերթի ժամը, տևողությունը և այլն։ Ավիատոմսը գնելու գործընթացը կատարվում է հենց հավելվածում, և այլ էջեր այցելելու կարիք չկա։

Quicket-ն ունի շատ հետաքրքիր ֆունկցիա, որը թույլ է տալիս ընտրել ինքնաթիռի մոդելը, այնուհետև հավելվածը ցուցադրում է տվյալ մոդելում ամենահարմարավետ նստատեղերը։ Բացի այդ՝ Quicket-ն իրական ժամանակում տեղեկացնում է չվերթի հետ կապված ցանկացած փոփոխությւոնների մասին։

Աղբյուրը՝ http://lifehacker.ru/