ReadAloud-ում այժմ հնարավոր է աշխատել նաև ePUB ֆորմատի հետ

ReadAloud հավելվածը վերջերս համալրվել է նոր հնարավորությամբ, որը թույլ է տալիս հավելվածում աշխատել էլեկտրոնային գրքերի ePUB ֆորմատի ֆայլերի հետ: Հավելվածը, որն ունի ավելի քան 150000 ներբեռնում Windows Phone Store-ում, թույլ է տալիս օգտատերերին ընթերցել ցանկացած կայք, տեքստային ֆայլ, PDF ֆորմատի ֆայլեր և այժմ նաև ePUB ֆորմատի ֆայլեր:

Հավելվածի միջոցով հնարավոր է էլեկտրոնային գրքեր ներբեռնել ու կարդալ առանց լրացուցիչ ծրագրերի:

 

Հավելվածն անվճար է, բեռնելու համար սեղմեք այստեղ:

Աղբյուրը` Mspoweruser