«Իրական դպրոցի» հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է

«Իրական դպրոցը» հանրակրթական ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ 2017-2018 ուսումնական տարվա համար: Դպրոցը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արագ ուսուցման հնարավորություն է ընձեռնում:

Ուսման տևողությունը 4 տարի է։ Ուսման երկու տարիները ներառում են հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։ Ուսուցումն անվճար է։

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը:

Նշենք, որ ուսումնական ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՆ համագործակցությամբ` «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» արտոնագրով։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: