Apple–ն այսօր կթողարկի կարմիր iPhone 8

Virgin Mobile հեռախոսային կապի օրպերատորը իր աշխատակիցներին հայտնել է, որ մոտ օրերս Apple–ը կթողարկի  կարմիր iPhone 8 (PRODUCT) RED։

Տեղեկությունների համաձայն նոր գունային լուծումով սմարթոֆոնը վաճառքում կհայտնվի ապրիլի 9–ին` այսօր` Apple-ի անոնսից հետո։ Ի դեպ, տևական ժամանակ նորույթը հասանելի է լինելու միայն նախնական պատվերով։ Հավանաբար, կարմիր iPhone 8 и iPhone 8 Plus–ը  շուկայում  կհանտնվեն միայն մի քանի ամսից։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Apple–ը թողարկեց iPhone 7 (PRODUCT) RED և iPad–ի նոր մոդել, առանց շնորհանդեսի։ Այն ժամանակ գաջեթների մանրամասն նկարագրությունը ընկերությունը հայտնեց պրես ռելիզի միջոցով։ Հավանական է, որ նույն բանը տեղի կունենա նաև այս անգամ։

Լուրեր են պտտվում նաև, որ շուտով ընկերությունը կցուցադրի նաև ոսկեգույն iPhone X և անլար լիցքավորման սարքը` AirPower–ը։

(PRODUCT) RED – ընկերություն է, որը զբաղվում է Միավ/Ձիահ–ի դեմ պայքարով։ Շատ խոշոր ընկերություններ, այդ թվում նաև Apple–ը, թողարկում են  կարմիր գույնով սարքեր կամ այլ արտադրանքներ ի պաշտպանություն ընկերության գաղափարի։ Վաճառքից գոյացած գումարի մի մասը փոխանցվում է նույնանուն ֆոնդին։