Reddit-ը այցելությունների քանակով շրջանցել է Facebook-ին

Ըստ Amazon ընկերության Alexa վերլուծականի տվյալների, ներկայումս ԱՄՆ-ում մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանի հիմնադրած Reddit կայք այցելությունների թիվը գերազանցում է Facebook-ին։ Հնարավոր է, որ Alexa-ի արձանագրած ցուցանիշները լիարժեք ճշգրիտ չեն, սակայն զարմանալին այն է, որ Reddit-ին նմանատիպ այցելություններ են վերագրել։

Ըստ կայքի  տվյալների, Google-ն ամենից շատ այլցելություններ ունեցող կայքն է։ Դրան հաջորդում  է  Youtube-ը, իսկ Reddit-ը, Facebook-ը և Amazon-ը շարունակում են ցանկը։ Ի դեպ, կա ևս մեկ հետաքրքրական հանգամանք․ Reddit-ի այցելուները կայքում անցկացնում են 15 ր 10 վրկ, իսկ օրինակ Google-ում՝ 7 ր 16 վրկ:  Youtube-ում այս ցուցանիշը 8 ր 31 վրկ է, Facebook-ում 10 ր 50 վրկ, իսկ Amazon-ում 7 ր 37 վրկ։

Հնարավոր է, որ Facebook-ի գրանցած նմանատիպ ցուցանիշը կապված լինի  Cambridge Analytica-ի միջադեպի հետ։