Redmi K30 Pro -ի մրցակից iQOO Neo 3-ը շատ մեծ առավելություն ունի

Digital Chat Station չինական տեղեկատուն հրապարակել է iQOO Neo 3 սմարթֆոնի տեխնիկական ենթադրյալ բնութագիրը: Ի դեպ, նոր սմարթֆոնը դիրքավորվում է որպես Redmi K30 Pro սմարթֆոնի հիմնական մրցակից:

iQOO Neo 3-ը մի կարևոր առանձնահատկություն ունի, դա 120 գեգահերց հաճախականությամբ էկրանն է: Redmi K30 Pro-ի էկրանը ունի ստանդարտ հաճախականություն՝ 60 գեգահերց: Ի դեպ, Redmi-ն ընտրել է հենց այդ էկրանը, որպեսզի սմարթֆոնն ավելի էժան լինի: Դրա շնորհիվ Redmi K30 Pro-ն դարձավ ամենաէժան առաջատար սմարթֆոնը՝ ստեղծված Snapdragon 865 պրոցեսորի հիմքով:

iQOO Neo 3-ի էկրանը 606 դյույմ է, հիմնական տեսախցիկը՝ 48ՄՊ:  Հաստատվել է նաև, որ սմարթֆոնը կստանա 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ֆլեշ հիշողություն:

Ժամանակին Vivo iQOO Neo 855-ը Snapdragon 855 բազայի վրա ստեղծված ամենահասանելի սմարթֆոնն էր: Կահջողվի՞ արդյոք iQOO Neo 3-ին այս տարի դառնալ ամենաէժան ֆլագմանը՝ ցույց կտա ժամանակը: