Սմարթֆոնների համար ստեղծվել է վայրկենական լիցքավորվող մարտկոց

Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի գիտնականները ստեղծել են ինովացիոն ճկուն կոնդեսատորներ, որոնք հիմք կծառայեն սմարթֆոների և այլ սարքավորումների մարտկոցների համար:

Սմարթֆոնը կարող է աշխատել մեկ շաբաթ շարունակ՝ լիցքավորվելով հաշված վայրկյաններում, այս մասին ասվում է համալսարանի պաշտոնական կայքում:

Ավանդական մարտկոցները լիցքերը պահպանում են ներսում, իսկ նոր սուպերկոնդեսատորները դրանք կպահեն մակերեսին: Նոր էլեմենտների ստեղծման համար օգտագործվել են միլիոնավոր նանոթելեր, որոնք ծածկել են գրաֆենի բարակ շերտով: Արդյունքում հաջողվել է ստեղծել գերլիցքավորվող մարտկոցներ: Նշվում է, որ վայրկենական լիցքավորումը հնարավոր է դարձել էլէկտրոնների ավելի արագ փոխադրման շնորհիվ:

Ըստ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի գիտնական Չուդհարիի, առավելություններից մեկն էլ այն է, որ մարտկոցը նույնիսկ 30 հազար լիցքավորումից հետո չի դեգրատացվում, այնինչ սովարաբար մարտկոցները 15 հազարերոդ լիցքավորումից հետո սկսում են դեգրատացվել:

Սակայն այս ինովացիոն մարտկոցը դեռրևս պատրաստ չէ առևտրային իրացման, այն մշակման, զարգացման փուլում է: