Sharp ընկերությունը ներկայացրել է RoBoHoN սմարթֆոնը, որը ստեղծել է ճապոնացի հայտնի ինժեներ Տոմոտակա Տակահաշին (Tomotaka Takahashi)։
RoBoHoN-ն ունի 195 մմ հասակ ու կշռում է 390 գրամ, այն կարողանում է քայլել, «շփվել» տիրոջ հետ ու պատկերներ պրոյեկտել տարբեր մակերևույթների վրա ներկառուցված պրոյեկտորի միջոցով։
Ռոբոտն ունի նաև միկրոֆոն, բարձրախոս, երկու դյույմանոց էկրան, Snapdragon 400 պրոցեսոր, LTE ցանցերում աշխատելու հնարավորություն և Wi-Fi, Bluetooth։ Ռոբոտը կարողանում է կարդալ մուտքային հաղորդագրությունները, ծանուցումները և այլն։ Թե որքան է ավտոնոմ աշխատանի տևողությունը, չի հաղորդվում։ RoBoHoN-ը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա սկզբին։
Աղբյուրը՝ Sharp RoBoHoN