Ճապոնացիները բիոհիբրիդ ռոբոտ են ստեղծել

Տոկիայի համալսարանի մասնագետները մշակել են բիոհիբրիդ ռոբոտի մեխանիզմ, որն ունի  կենսաբանական մկաններ և  կարող է նմանակել մարդու շարժումները, հաղորդում է TechFusion-ը:

Բիոհիբրիդ ռոբոտը ստեղծվել է Յույա Մորիմոտոյի եւ Շոձի Թաքեուչիի ղեկավարությամբ գիտնականների խմբի կողմից: Սարքը մի մեխանիզմ է, որը նմանակում է մարդու մատի արտաքին տեսքը եւ շարժումները: Կենսաբանական մկաններով ռոբոտը կարող է ծալվել, բռնել առարկաները և տեղափոխել դրանք:

Եվ չնայած նրան, որ այժմ ռոբոտը ընդամենը մեկ մատ է իրենից ներկայացնում, իսկ նրա կենսամկաններն արագ մաշվում են և կարող են աշխատել միայն ջրային լուծույթում,  գիտնականները մտադիր են առաջիկայում կատարելագործել այն: