Rolls-Royce Dawn-ը ներկայացվել է վերափոխված ռետրո տարբերակով

Բրիտանական Eadon Green ընկերությունը Ժնևի  միջազգային ավտոցուցահանդեսում  ներկայացրել է իր նոր մոդելը՝ չորս տեղանոց ZRR կուպեն: Ինչպես և նախկինում ընկերության դիզայներները ոգեշնչվել են 20-րդ դարի 30-ականների ոճով և արդյունքում մեքենան ստացվել է ռետրո ոճի։

Նորույթը հավաքվել է Rolls-Royce Dawn կաբրիոլետի հիմքով, բայց որոշակի առանձնահատկություններով։ Royce-ից  են վերցրած միայն  լուսարձակները, դռները և անիվները: Տեխնիկական բնութագրիչների առումով ևս փոփոխություններ չկան: ZRR-ն աշխատում է 6,6 լիտր ծավալային V12 շարժիչով, որը 601 ձիաուժ հզորություն է զարգացնում:

Երկու մոդելի առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ, իսկ 100 կմ/ժամ արագությունը ZRR-ը փոքր-ինչ շուտ է զարգացնում՝ 4,8 վայրկյանում, մինչ Rolls-Royce-ը՝ 4,9: