Դավիթ Յանը նոր նախագիծ է սկսում

ABBYY-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանիը նոր նախագիծ է սկսել։   Yva  անունով համակարգը նախնական ռեժիմով սկսել է գործել ԱՄՆ-ում, իսկ Ռուսաստանում  այն կակտիվանա  սեպտեմբերին:

Yva-ն արհեստական բանականության վրա հիմնված բիզնեսի արդյունավետության կառավարման համակարգ է: Այն միանում է կորպորատիվ էլփոստին, մեսենջերներին, իրականացնում է աշխատակիցների հարցումներ և վերլուծում ստացված տվյալները:

Արդյունքում ծառայությունը ստեղծում է աշխատակիցների ու ղեկավարների համար նախատեսված  առաջարկներ և նախազգուշացումներ։ Սա միտում ունի բարելավել   վաճառքի արդյունքները, զգուշացնել կարևոր աշխատակիցների՝ աշխատանքից ազատումների մասին և հայտնաբերել առկա այլ ռիսկեր:

«Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ ներկայում համակարգն աշխատում է ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ սեպտեմբերից այն կունենա նաև ճապոներեն, չինարեն և գերմաներեն տարբերակներ:

Նախագծի մշակումը կհիմնվի Դավիթ Յանի մեկ այլ ընկերության՝ Findo որոնման համակարգի վրա, իսկ ABBYY-ն հանդես կգա որպես ԱՊՀ երկրներում և Ռուսաստանում նախագծի դիստրիբյուտոր:

«Վաղ նախազգուշացումն աշխատանքից ազատումների մասին և կարեւոր աշխատակիցներին Ռուսաստանում պահելը ընկերությունների համար տնտեսում է միլիոնավոր ռուբլիներ, իսկ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է մինչեւ $100 հազ. և ավելի»,- ընդգծում է Դավիթ Յանը: