«Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին ամանորյա անակնկալներ է մատուցում

Ամանորի նախօրեին «Ռոստելեկոմ»-ն իր բոլոր բաժանորդների անհոգ և տոնական առօրյան ապահովելու նպատակով մատուցում է անակնկալներ՝ հնարավորություն ընձեռելով դիտելու սիրված ամանորյա ֆիլմերն ու բազմաժանր հեռուստաալիքները, օգտվելու գերարագ ինտերնետ հասանելիությունից առանց տարիֆային սահմանափակումների։

Ամանորյա ակցիայի շնորհիվ ընկերության բոլոր գործող և նոր բաժանորդներն, անկախ իրենց սակագնային պլանից, դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ն (ներառյալ) ընկած ժամանակահատվածում կվայելեն՝

  • Ինտերնետի՝ մինչև 100 Մբ/վ արագություն,
  • Ավելի քան 165 հեռուստաալիքների տոնական ծրագրերն ու հաղորդումները Սմարթ հեռուստատեսության ծառայության միջոցով,
  • Բազմաթիվ ամանորյա ֆիլմեր և մուտֆիլմեր ընդամենը սիմվոլիկ 1 դրամ սակագնով։

«Տոներին ընդառաջ մարդիկ միշտ սպասում են հրաշքների և մենք այդ զգացողությունը ցանկանում ենք փոխանցել մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ նվիրելով մեկ ամիս շարունակ ամանորյա ֆիլմեր, ինչպես նաև սիրելի բազմաժանր հեռուստաալիքների հաղորդումները դիտելու, գերարագ ինտերնետից մինչև 100 Մբ/վ արագությամբ օգտվելու հնարավորություն»,- նշեց «Ռոստելեկոմ»  Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմ»-ի ամանորյա անակնկալը հաճելի ժամանց և տոնական տրամադրություն կպարգևի, ինչպես նախատոնական շրջանում, այնպես էլ տոներից հետո՝ մինչև 2018թ․ հունվարի 15-ը ներառյալ։

Ակցիայի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ընկերության կայքում` այստեղ։