«Ռոստելեկոմ»-ը պարգևատրվել է որպես ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր

«Ռոստելեկոմ» Հայաստանը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից պարգևատրվեց որպես Ինտերնետ ծառայություններ լավագույն որակ տրամադրող պրովայդեր։

Հուլիս ամսին «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացվեցին հարցումներ հեռահաղորդակցության ոլորտում տրամադրվող  ծառայությունների և սպասարկման վերաբերյալ։ Ըստ հարցման արդյունքների «Ռոստելեկոմը» գրանցել է ամենաբարձր ցուցանիշները որպես՝

  • Ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր,
  • Ինտերնետ ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր,
  • Հեռուստատեսության ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր։

«Լինելով առաջատար օպերատոր, մշտապես ներդրումներ իրականացնելով նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառման ուղղությամբ՝ մենք ունենք մեկ նպատակ՝ տրամադրել բարձրակարգ ծառայություններ և սպասարկում մեր բոլոր բաժանորդներին։ Նմանօրինակ հարցումները օբյեկտիվորեն ցույց են տալիս շուկայում և դաշտում առկա իրական պատկերը, ինչը շատ գովելի է։ Մարքեթինգային հետազոտությունները ընկերություններին հնարավորություն են տալիս պատկերացնելու շուկան, մարտահրավերներն ու զարգացումները՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով պլանավորել հետագա ռազմավարական կառավարումը։ Հպարտ և ուրախ եմ մեր թիմի և ընկերության համար։ Կարծում եմ՝ սա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է և ուղենիշը»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հարցումների արդյունքում «Ռոստելեկոմ»-ի գրանցած առաջատար դիրքը վկայում է ընկերության բաժանորդների լոյալության բարձր մակարդակի մասին և, որ նրանք, առանց վարանելու, կառաջարկեն և խորհուրդ կտան օգտվել պրովայդերի և Ինտերնետ, և հեռուստատեսության ծառայություններից։

NPS (Net Promoter Score) գործակիցը սպառողական լոյալության գործակից է, որը հաշվարկվում է հետևյալ հարցի հիման վրա՝ Ինչ հավանականությամբ խորհուրդ կտայիք Ձեր ընկերոջը օգտվել Ձեր Ինտերնետ/Հեռուստատեսության պրովայդերի ծառայություններից: (Գնահատվում է 0-10 բալային համակարգով, որտեղ 0-ն ամենաանհավանական տարբերակն է, իսկ 10-ը՝ ամենահավանականը):

«Հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է ամենադինամիկ և արագ զարգացող ճյուղերից, հետևաբար ծառայությունների որակի ու սպասարկման մոնիտորինգը շատ կարևոր են։ Դա է պատճառներից մեկը, որ մենք իրականացրեցինք հետազոտություն՝ պարզելու, թե Երևանում և մարզերում որ ընկերության ու ծառայությունների նկատմամբ է հայ բաժանորդը գոհունակություն ցուցաբերում»,-նշեց «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։

«Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան պարբերաբար անդրադառնում է դինամիկ զարգացող ոլորտներին՝ անցկացնելով և ընկերությունների, և ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունների փորձաքննություն: Կարևորելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանում մենք մշտապես խրախուսում ենք ընկերությունների կողմից բարձր որակական չափանիշների մատուցվող ծառայությունները և արդյունավետ մարքեթինգային ռազմավարությունների կիրառումը:

Փաստելով «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից իրականացված հարցումների տվյալները` մենք այսօր ուրախ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանը հանձնել այս պատվոգիրը, ըստ որի ընկերությունը հանդիսանում է լավագույն ինտերնետ ծառայությունների որակ ապահովող ընկերություն, ինչպես նաև որպես ինտերնետ և հեռուստատեսային ծառայություններ տրամադրող ընկերություն գրանցել է լոյալ բաժանորդների ամենաբարձր ցուցանիշը»,- նշեց Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:

Հեռահաղորդակցության ծառայությունների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցվողների քանակը կազմել է 1104, հետազոտության ընտրանքային սխալը՝ ±3%: Հետազոտության իրականացվել է 05.07.2017-15.07.2017 ժամանակահատվածում:

Հետազոտության բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով: