«Ռոստելեկոմը» ամփոփեց «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը» որովհետև…» մրցույթի արդյունքները

Հուլիսի 4-ին Հանրապետության հրապարակին մոտ տեղակայված Կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում ամփոփվեցին «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև…» ֆոտոմրցույթի արդյունքները և առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցներին շնորհվեցին մրցանակներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Outdance և Օտարը հեռուստասերիալների գլխավոր հերոսների դերակատարները։

Ֆոտոմրցույթը մեկնարկել էր ապրիլի 15-ին և տևել մինչև մայիսի 31-ը, մասնակցել կարող էին միայն ընկերության ակտիվ բաժանորդները։

«Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև…» ֆոտոմրցույթը նպատակ ուներ բացահայտելու ընկերության բաժանորդների նախասիրությունները, կարծիքները և շնորհակալություն հայտնելու հավատարիմ բաժանորդներին։

«Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր բաժանորդի կարծիք, ինչպես ծառայությունների, այնպես էլ սպասարկման վերաբերյալ։ Ամեն օր մենք ստանում ենք գոհունակության ու շնորհակալության խոսքեր մեր բաժանորդներից և հավատացնում եմ Ձեզ՝ յուրաքանչյուր նամակ, առաջարկ, կամ անգամ բողոք քննվում և ուսումնասիրվում է մեր մասնագետների կողմից։ Այսօր մենք էլ ուրախ ենք հետաքրքիր հանգստի հնարավորություն ընձեռել հավատարիմ բաժանորդներից մեկին, ով ակտիվ մասնակցություն էր ցուցաբերել ֆոտոմրցույթին»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Պայմանները շատ պարզ էին՝ բաժանորդը պետք է իր ֆեյսբուքյան էջում հրապարակեր այնպիսի նկար, լուսանկար կամ գրաֆիկ պատկեր, որը կարտահայտեր նրա սերը «Ռոստելեկոմ» ընկերության և մատուցած ծառայությունների նկատմամբ, այնուհետև նկարն անհրաժեշտ էր տեղադրել ընկերության պաշտոնական էջում։ Առավելագույն թվով հավանումներ (like-եր)  ստացած տասը մասնակիցներից ընկերության հանձնաժողովը ընտրեց 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրածներին։

Առաջին մրցանակը՝ երկու ավիատոմս դեպի Վիենա, շնորհվեց Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Մելիքյանին, («Ռոստելեկոմ» բաժանորդ է հանդիսանում 2013 թվականից), երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան Սմարթբոքս սարքեր։