«Ռուսաստանը չի պատրաստվում փակել հայտնի սոցցանցերը» . Վլադիմիր Պուտին

«ПрямАя линия» ամենամյա հարց ու պատասխանի  ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում արգելանք դնել հայտնի սոցցանցերի աշխատանքի վրա:

“Ես հասկանում եմ ձեր անհանգստության պատճառը և այն մարդկանց անհանգստությունը, ում հետ դուք աշխատում եք համացանցում: Մենք չենք պատրաստվում ոչինչ փակել”, – հայտարարել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով բլոգերների՝ YouTube-ի և  Instagram-ի մասին տված հարցերին:

Նախագահը նշել է, որ հատուկ ծառայությունները պետք է այլ տարբերակներ գտնեն անվտանգության համար՝ չսահմանափակելով համացանցի ու դրա կիրառության ոլորտները:

“Ես կշարունակեմ իմ բոլոր գործընկերներին հորդորել քայլել բացառապես այդ ճանապարհով: Հատուկ ծառայությունները ահաբեկիչների դեմ պայքարելիս պետք է այլ միջոցներ ընտրեն:, – հայտնել է Պուտինը:

Նա նաև նշել է, որ անվտանգության հետ կապված հարցերը պետք է առաջնային դեր ունենան ՌԴ-ի խնդիրների օրակարգում: