Ռուսաստանը ցանկանում է ստեղծել սեփական Wikipedia-ն

Ռուսաստանը մտադիր է Ռուսական մեծ հանրագիտարանների հիման վրա ստեծել  Wikipedia-ի սեփական տարբերակը:  Նախաձեռնության ֆինանսավորման ծրագիրը մշակել է ՌԴ կապի և հաղորդակցության նախարարությունը:

Նմանատիպ առցանց հանրագիտարան ունենալու մասին խոսվում էր դեռ 2016-ից և այդ ժամանակ էլ ստեղծվել էր 21 հոգուց բաղկացած մասնագիտական խումբ, որն էլ պիտի զբաղվեր այս ախատանքով:

Կապի և հաղորդակցության նախարարության փաստաթղթի համաձայն՝ Wikipedia-ի ռուսական տարբերակի ստեղծման համար նպաստներ կհատկացվեն, որոնք կծախսվեն տարածքի վարձակալության և ծրագրի մշակման, ինչպես նաև վճարովի գրականությանը, լրատվամիջոցներին ու առցանց ռեսուրսներին բաժանորդագրվելու համար:

Դրամական միջոցները կհատկացվեն նաև մշակութային նշանակություն ունեցող օբյեկտների լուսանկարման, արխիվային նյութերին մուտք գործելու և ծրագրային ապահովման համար:

Թե երբ այն հասանելի կլինի օգտատերերին դեռ հայտնի չէ: