S Pen-ն ավելին է քան հասարակ ստիլուսը. Samsung

Նյու Յորքում տեղի ունեցած շնորհանդեսի շամանակ հարավկորեական հսակն  Galaxy Note 9-ի հետ ներկայացրեց նաև բազմաֆունկցիոնա  S Pen ստիլուսը՝ թվային գրիչը:

S Pen-ը  Galaxy Note 9-ի բանալին է:

Թվային գրիչն աշխատում է  Bluetooth Low Energy հիման վրա, որը թույլ է տալիս ոչ միայն երկար հեռավորությունից կառավարել սմարթֆոնն այլ նաև խնայողաբար օգտագործել մարտկոցի էներգիան:

S Pen-ը լիցքավորվում է անգամ այն դեպքում, եթե դրված է    Samsung Galaxy Note 9-ի կորպուսում: Արագ լիցքավորումը տևում է ընդամենը 40 վայրկյան: Այսքնաը բավական է 30 րոպե աշխատանքի համար:

S Pen-ը թույլ է տալիս ոչ միայն էկրանին նկարել կամ նշագրումներ անել, այլ նաև կատարել էկրանի նկարահանում՝ սքրինշոթ և ղեկավարել տեսախցիկը:

Samsung Galaxy Note 9-ը ներկայացված է 4 գունային տարբերակով և յուրաքանչյուր տարբերակն ունի գունային առումով իրեն համապատասխանող   S Pen: