Սեքս ռոբոտին սովորեցրել են պաշտպանվել մարդու ագրեսիվ պահվածքից

Իսպանացի ռոբոտատեխնիկ Սերխի Սանտոսը, որը  ստեղծել է Սամանտա անունով  առաջին սեքս ռոբոտին,  անդրոիդի նոր ռեժիմ է ներկայացրել: Նոր գործառույթների շնորհիվ  ռոբոտը կարող է պաշտպանվել մարդու ագրեսիվ պահվածքից: Այս մասին գրում է HighTech-ը:

Չնայած Սամանտան չի կարողանում շարժվել՝ անգամ գլուխը պտտել, այն զգայական սենսորներ ունի, որոնք արձագանքում են հպման ուժին: Երբ նրան հարգալից են վերաբերվում, սարքի ներքում աշխատող շարժիչը ցուցադրում է հետագա գործողություններին անդրոիդի համաձայնությունը:

Բացի այդ՝ Սամանտան կարողանում է «հիշել» օգտատիրոջ հետ փոխհարաբերությունների պատմությունը, ինչպես նաև վերլուծել տեղի ունեցածը: Սամանտայի ցուցիչներն այնպես են կարգավորված, որ այն պարզապես կարող է անջատվել, եթե տերն ագրեսիվ պահվածք դրսևորի:

Ներկայում Սամանտան նախատիպ է, սակայն շուտով անդրոիդը կհայտնվի լայն շուկայում: Սարքի մոտավոր արժեքը 4.000 դոլար է: