Samsung-ը աշխատում է կրկնակի ծալվող նոր մոդելի վրա

2020թվականի սկզբին Samsung-ը կներկայացնի հեռախոսային նոր մոդել,որը կրկնակի ծալվելու հատկություն կունենա, տեղեկացնում է Bloomberg-ը: 6,7 դյույմանոց դիսփլեյ ունեցող հեռախոսը հնարավոր կլինի վերածել ոչ մեծ քառակուսու, ինչը հեշտությամբ կտեղավորվի գրպանում:

Samsung-ը ձգտում է սարքն ավելի բարակ դարձնել, քան իր Galaxy Fold-ն է լինելու և միևնույն ժամանակ՝ ավելի մատչելի:Ընկերությունը փորձարկում է նաև նոր՝ Ultra Thin Glass տեխնոլոգիան, ըստ որի դիսփլեյի ապակու հաստությունը կկազմի սովորականի 3%-ը:

Գաջեթի հիմնական առանձնահատկություններից է այն, որ բացված վիճակում սարքը սովորական հեռախոսի տեսք կունենա: Դա նշանակում է, որ ծրագրակազմը մեծ էկրանին հարմարեցնելու խնդիր չի լինի, ինչպես Galaxy Fold-ի դեպքում է, որը պլանշետի չափսերին է հասնում, գրում է Bloomberg-ը: