Samsung–ը կարմիր շրթներկի հետ վաճառքի է հանել կարմիր Galaxy S9–ը

Չինաստանում ներկայացրել են կարմիր Samsung Galaxy S9–ը, որն, ըստ արտադրողների նախատեսված է կանանց և աղջիկների համար։ Այդ իսկ պատճառով էլ սմարթֆոնը հանրությանդատին է ներկայացվել   Yves Saint Laurent-ի շրթներկի հետ միասին։  Ենթադրվում է, որ այս քայլը կապված է հարավկորեական ապրաքանիշի վաճառքների անկման հետ։

Ըստ վիճակագրության՝ 2018-ի առաջին եռամսյակին Samsung Galaxy S9 և S9 Plus սմարթֆոնները վարկանիշային ցուցակներում 5-րդ տեղն են գրավել։ Կարմիր Galaxy S9 ծրագրվում է վաճառել միայն Չինաստանում։