Samsung-ը կնվաճի հնդկական շուկան

Reuters-ի փոխանցմամբ հարավկորեական տեխնոհսկան՝ Samsung-ը,  Հնդկաստանում բացել է բջջային սարքավորումների  ամենամեծ խանութը, որի տարածքը շուրջ  3000 ք/մ է:

Այս քայլով հարավկորեական բրենդը առաջ է անցել իր հավերժ մրակցից՝ Apple-ից: Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ընկերության սմարթֆոնների վաճառքի ցուցանիշները կտրուկ  նվազել էին Չինաստանի և ԱՄՆ շուկաներում:

«Հնդկաստանը շատ կարևոր շուկա է։ Այս խանութները կօգնեն մեզ ամրապնդել դիրքերը և առաջ շարժվել», -ասել է Samsung India-ի ներկայացուցիչը:

Ընկերությունը մեկ խանութ սրահով չի բավականանա, պատրաստվում է դրանց թիվը ավելացնել նաև այլ քաղաքներում: