Samsung-ը սելֆիի համար նախատեսված տեսախցիկը կտեղադրի էկրանի հետևում

Ըստ ինսայդերների, Samsung-ը նոր տեխնոլոգիա է մշակում, որը թույլ կտա առանց շրջանակի սմարթֆոններ թողարկել:

Ներկայումս շատ գաջեթներ էկրանի դիմային մասում կտրվածք ունեն, որտեղ էլ տեղադրվում է սելֆիի տեսախցիկը: Ինչն էլ խոչընդոտում է, որպեսզի էկրանները լինեն առանց շրջանակ: Եվ հարավկորեական տեխնոհսկան որոշել է դիմային տեսախցիկը տեղադրել էկրանի ներսում:

Նման տեխնոլոգիայով սմարթֆոններ ընկերությունը նախատեսում է թողարկել 2020 թվականին: