Samsung-ը սմարթֆոնների շուկայում առաջատար է

Counterpoint Technology Market Research ընկերությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե որ ընկերոթյուններն են առաջատար սմարթֆոնների շուկայում։ Հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում աշխարհում վաճառվել է մոտ 390 մլն օրինակ սմարթֆոն։ Սա փոքր ինչ քիչ ցուցանիշ է համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Շուկայում առաջատարը Samsung-ն է ՝  72,3 մլն օրինակ սնարթֆոնով։ Երկրորդ հորիզոնականում է չինական  Huawei-ը՝ 52,0 մլն վաճառքով։ Եռյակը ազրափակում է Apple-ը՝ 46 մլն վաճառված սարքերով։