Samsung-ի հետքերով՝ Xiaomi սմարթֆոնը պայթել է լիցքավորման ընթացքում

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օգտատերը միացրել է իր  Xiaomi Mi 1-ը լիցքավորվելու: Արդյունքում այրվել է մարտկոցը, որն էլ իր հերթին պայթյունի պատճառն է դարձել:

Սա առաջին դեպքն է, երբ այրվում է Xiaomi մոդելի սմարթֆոն: Օգտատերը հայտնել է, որ գաջեթը ձեռք է բերել ընդամենը 8 ամիս առաջ: Դեպքի մասին տեղեկացվել են նաև Xiaomi, օգտատերերի պաշտպանության բաժնի աշխատակիցները, բայց պաշտոնական բացատրություններ ու պարզաբանումներ դեռևս չկան:

Պայթյուն ի պատճառի մասին հստակ կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ կուսումնասիրվի գաջեթն ամբողջությամբ: