Samsung-ի նախկին մենեջերը գլխավորել է Apple–ի հարավկորեական մասնաճյուղը

Microsoft և Samsung ընկերությունների նախկին մենեջերը նշանակվել է Apple ընկերության հարավկորական մասնաճյուղի ղեկավար։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

Բրենդոն Յունը տարբեր պաշտոններ է ունեցել Microsoft–ում, որտեղ աշխատել է շուրջ 4 տարի։ Վերջին երեք տարում նա աշխատում էր Samsung–ում որպես` կոորպորատիվ մասի տնօրեն։

 Հավանաբար Յունին նշանակել են այս պաշտոնին, որպեսզի Apple–ը հարաբերությունները լավացնի հարավկորեական իշխանությունների հետ։ 201 թվականի նոյեմբերին`

 iPhone X վաճառքի մեկնարկի ժամանակ Հարավային Կորեայի իշխանությունները Apple–ի գրասենյակներում խուզարկություն են իրականացրել և հարցաքննել ընկերության աշխատակիցներին։

2018–ի ապրիլին պարզ էր դարձել, որ խնձորային բրենդը չի վճարել հարավկորեական օպերատորներին սմարթֆոնների գովազդի համար։ Հիմա բրենդի արտադրանքին տուգանք է սպառնում։